‘Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստները’

980

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կայացած ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն է կազմել Goal.com-ը:

Ցուցակը գլխավորում է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»:

Ամենաթանկարժեք երկրորդ տրանսֆերը նույնպես կատարել է իսպանական ակումբ: Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց «Մոնակոյի» կոլումբիացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին, ով 6 գոլով ճանաչվեց 2014-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Երրորդը արգենտինացի Անխել Դի Մարիան է: 26-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նախորդ հոդվածը‘Անապայում զբոսաշրջիկին քարով հարվածել են Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ճշտում են Նոյեմբերյանի բնակչի ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը’