‘Ամբաստանյալը փախել է դատարանի դահլիճից’

1010

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր փախել է  ամբաստանյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանը՝ իր դեմ հարուցված քր. գործով հերթական դատական նիստի ժամանակ, փոխանցում է «Ա1+»-ը:

21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2009-2010թթ. ընթացքում Երևանի Տ. Մեծ պողոտայում, երեք դրվագով ապօրինի մուտք գործելով տարբեր բնակարաններ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություններ»:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Օրինագծով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան-Սարգսյան օֆշորային բանավեճ. Վարչապետն էլի չկարողացավ ապացուցել «ապացուցելին» ‘