‘Ամենաբարձր միջին աշխատավարձը «Բարսելոնայում» է’

849

Sporting Intelligence-ը ուսումնասիրել է Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնություններում ֆուտբոլիստների միջին աշխատավարձը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ եվրոպական չորս երկրների ակումբների մեջ ամենաբարձր միջին աշխատավարձը վճարում են «Բարսելոնայում», եւ այն կազմում է 6,46 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում Եվրոպայում այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալն» է, որի ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 5,8 միլիոն եվրո:

Աշխարհում 10 ամենաբարձր միջին աշխատավարձով ակումբների թվում են նաեւ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Բավարիան» եւ «Ինտերը»:

Նախորդ հոդվածը‘Սուդանում խաղաղապահը գնդակահարել է իր երեք ծառայակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Վարուժան Ոսկանյանը նշանակվել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար’