‘Ամենաերկարակյաց մարզիչներից մեկը պաշտոնանկ եղավ’

755

Գերմանական «Վերդերի» գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆը պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների համար:

52-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է բրեմենյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Վերդերը» Գերմանիայի ընթացիկ առաջնության ավարտից միայն երկու տուր առաջ ապահովեց իր տեղը Բունդեսլիգայում:

Թոմաս Շաաֆը Գերմանիայի առաջնությունում ամենաերկարակյաց մարզիչն էր. նա «Վերդերի» մարզիչն էր 14 տարի շարունակ: Նրա գլխավորությամբ «Վերդերը» դարձել է Գերմանիայի չեմպիոն (2003) եւ Գերմանիայի Գավաթի եռակի հաղթող:

Նշենք, որ «Վերդերի» վերջին խաղում բրեմենյան ակումբը կղեկավարեն թիմի երկրորդ մարզիչները: 

Նախորդ հոդվածը‘Հարցախույզ. Ինչ ազդեցություն կունենա գազի թանկացումը 64 %-ով’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի նախագահը շուտով կվերադառնա հայրենիք’