‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Եկատերինբուրգի Ս. Կարապետ եկեղեցին’

715

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի Ս. Կարապետ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին կուղեկցեն Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանօրեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Դիվանատան Եկեղեցի-հասարակություն բաժնի պատասխանատու Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Դիվանատան ընդհանուր բաժնի տնօրեն Տ. Սիփան քահանա Գրիգորյանը:

Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը կատարվել է 2003 թ.` ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: 37 մետր բարձրություն ունեցող եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:

Նախորդ հոդվածը‘Մեսութ Օզիլ. Դեռևս շուտ է մտածել չեմպիոնության մասին’
Հաջորդ հոդվածը‘Էդիկ Բարսեղյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից, ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանը կնշանակվի մարզպետ’