‘Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ Բժշկական համալսարանի նոր ռեկտոր ‘

1283

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի: Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում միաձայն անցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը, որը մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր:

Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել 2012 թվականի հունիսի 16-ից, երբ Դերենիկ Դումանյանը նշանակվեց Առողջապահության նախարար:

Հիշեցնենք նաև, որ  Նարիմանյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկն է: 

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու նախաձեռնության քննարկումն ԱԺ-ում բուռն կերպով շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Մի կով էլ դու ես. Օգտատերերի կարծիքները «Կովերի գլխաքանակի մասին» ելույթի վերաբերյալ՝ ՀՀԿ համագումարի ժամանակ (տեսանյութ)’