‘Ամենավտանգավորը հենց քերովբեների «արտաքին տվյալներով» «քերոբներն» են». «ՉԻ» ‘

1214

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հրեշտակների պես են պահում, բայց իրականում իրենք ոչ թե քերովբեների, այլ «քերոբների» իշխանություն են։

«ՉԻ» — Ինչպես հայտնի է, «քերոբներ» անվանում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին, իսկ քերովբեները հրեշտակներ են՝ փափլիկ, սիրուն, անմեղ աչքերով ու ճերմակ թևերով․․․: Այնպես որ՝ բովանդակային առումով Լևոն Զուրաբյանը հարյուր տոկոսով իրավացի կլիներ, եթե չլիներ մի հանգամանք․ նրա խոսքն ուղղված էր Դավիթ Հարությունյանին։ Փափլիկ, սիրուն, անմեղ աչքերով․․․ Ի դեպ, հրեշտակներն առանձնանում են նաև նրանով, որ որոշակի սեռ չունեն։ Չէ, ոչինչ չենք ակնարկում, պարզապես փաստն ենք արձանագրում։

Այնպես որ՝ Լևոն Զուրաբյանը միայն մասամբ է իրավացի։ Հայաստանում իսկապես էլ «քերոբների» իշխանություն է, բայց իշխանական օղակներում քերովբեների պակաս չկա։ Անշուշտ՝ նկատի ունենք արտաքին դրսևորումները։ Իսկ քաղաքական իմաստով, ինչպես հայտնի է, ամենավտանգավորը հենց քերովբեների «արտաքին տվյալներով» «քերոբներն» են»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Բերկուտն այլեւս չկա’
Հաջորդ հոդվածը‘Այսօր օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ’