‘Ամեն ինչ վաղուց ավարտված էր. Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. տեսանյութ’

1067

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները հիմնականում անցան կիսաընկերական մթնոլորտում: Խմբերում ամեն ինչ վաղուց պարզ էր, շատերը երկրորդ կազմով էին հանդես գալիս, պայքարը գնում էր միայն առաջատարների միջեւ 1-2 տեղերի, ինչպես նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Այնպես որ, հանդիպումներին առանձնապես անդրադառնալու նյութ չկա:

A խմբում թերեւս կայացավ օրվա ամենահետաքրքիր հանդիպումը:  ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Պորտուին»` 2:1 եւ գրավեց 1-ին տեղը: «Պորտուն» երկրորդն է: Կիեւի «Դինամոն» դուրս եկավ Եվրոպայի լիգա:

A խումբ

ՊՍԺ — «Պորտու»` 2:1

Տիագո Սիլվա, 30, Էզեկիլ Լավեսի, 61 – Ջեքսոն Մարտինես, 33

«Դինամո» Զագրեբ — «Դինամո» Կիեւ` 1:1 

Իվան Կրստանովիչ, 90 (11 մ) — Անդրեյ Յարմոլենկո, 45


B խմբում փլեյ-օֆի ուղեգիր նվաճեցին «Շալկե 04»-ն ու «Արսենալը», որոնք իրենց հանդիպումներն անցկացրեցին երկրորդ կազմով: «Օլիմպիակոսը» մրցելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:

B խումբ

«Օլիմպիակոս» — «Արսենալ»` 2:1

Իոանիս Մանիատիս, 64, Միտրողլու, 73 — Տոմաշ Ռոսիցկի, 38

 «Մոնպելյե» — «Շալկե 04»` 1:1

Էմանուել Էրերա, 60 – Բենեդիկտ Հովեդես, 56

 C խմբում «Մալագան» նորից չպարտվեց, չնայած խաղում էր երկրորդ կազմով: Այս թիմը դեռ նախորդ տուրում էր ապահովել խմբում առաջին տեղը: Երկրորդը «Միլանն» է, որը սեփական հարկի տակ պարտվեց «Զենիթին, որը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

C խումբ

«Միլան» — «Զենիթ»` 0:1

Դանի, 35

«Մալագա» — «Անդերլեխտ»` 2:2

Դուդա, 45, 61 — Միլան Յովանովիչ, 50, Դիումերսի Մբոկանի, 89

D` «մահվան» խմբում «Մանչեսթեր Սիթին» 0:1 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», եւ խմբում գրավեց վերջին տեղը: «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Այաքսին» , որը կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: Իսկ փլեյ-օֆի ուղեգրերը վաղուց ապահովել էին «Բորուսիան» եւ «Ռեալը»:

D խումբ

«Բորուսիա» Դորտմունդ — «Մանչեսթեր Սիթի»` 1:0

Յուլիան Շիբեր, 57

 «Ռեալ» Մադրիդ — «Այաքս»` 4:1

Կրիշտիանու Ռոնալդու, 13, Կալյեխոն, 28, 88, Կակա, 49 – Դերկ Բուրիգտեր, 59

Նախորդ հոդվածը‘Հատվածներ «Հայոց պատմություն» բուհական դասագրքից’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել’