‘«Ամեն տարի մարտի 1-ին իշխանությունն իր վարքագծով ինքնախոստովանում է»’

1123

 Քաղաքացի Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Մարտի 1-ի ողբերգության հինգերորդ տարելիցի միջոցառումներին, ինչպես նախորդ տարիներին, Հրապարակում ու Մյասնիկյանի արձանի մոտ ժողովուրդն էր: Լուռ, առանց կոչերի ու վանկարկումների:

Ժողովուրդը ներկա է, բացակա է իշխանական «էսթաբլիշմենթը»: Ոչ մի պաշտոնյայի, խորհրդարանի հանրապետական բազմամարդ խմբակցությունից ոչ մի «պատահական» ներկայացուցչի հանրային դիրքորոշումն այս օրը չես տեսնի: Ոչ մի հայրենասեր ու պետականամետ «հայոց արծիվ», «միակ» կամ «բազե» այս օրը չես տեսնի, բուհի կամ «պաշտոնական» մտավորականության ներկայացուցչի խոսք չես լսի: 
Սերժ Սարգսյանը, ով պատրաստակամ է հեռու եւ մոտ երկրներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին հրատապ արձագանքել ցավակցական հեռագրերով, ամեն տարի հետեւողականորեն անտեսում է Մարտի 1-ը՝ ոչ գրավոր կամ հեռուստատեսային ուղերձ, ոչ մանավանդ Մյասնիկյանի հրապարակ այցելություն, չկա:

Սարգսյանը սիրում է սիրո ու համերաշխության կոչեր անել փակ դահլիճներում, ուրախ ու տխուր առիթներով, բայց նա համառորեն «մոռանում է» Մարտի 1-ը:

Իշխանության այս վարքագիծը ամեն տարի ավելի ցայտուն ձեւով է ընդգծում, թե որքան հեռու են այս մարդիկ ժողովրդից: Այս պահվածքն ինքնախոստովանություն է՝ ամոթի, հանցանքի գիտակցության, ժողովրդից ունեցած վախի մասին:

Նախորդ հոդվածը‘Պերմի երկրամասում քլորի արտահոսքից տուժել է ձեռնարկության երեսուն բանվոր’
Հաջորդ հոդվածը‘Ցոլակյանը հերքում է. Մամուլ’