‘Ամերիկահայ լրագրողը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Օբամայից չաջակցել Սերժ Սարգսյանին’

7038

Ամերիկահայ լրագրող եւ իրավապաշտպան Արա Մանուկյանը նախօրեին հացադուլ է հայտարարել՝ իր բողոքն արտահայտելով ընդդեմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայաստանում կեղծված ընտրությունների արդյունքում հաղթող հռչակված Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստի:   

«Վստահելի ապացույցներ կան, որ 2013-ի փետրվարի 18-ին կայացած ընտրությունները կեղծվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Wikileaks-ի տվյալներով, ԱՄՆ կառավարությունը լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը հետխորհրդային երկրների ամենակոռումպացված ղեկավարներից մեկն է: Լինելով Հայաստանի համար 1 օլիգարխը, նա օգտագործում է օրենքներն ու կեղծում ընտրությունները հանուն այն բանի, որպեսզի վերահսկի Հայաստանի ամենաեկամտաբեր բիզնեսների առնվազն կեսը»:

«Որպես Կալիֆորնիայում ծնված եւ մեծացած ԱՄՆ քաղաքացի, ես՝ Արա Մանուկյանս, խնդրում եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարվել այլ երկրի ղեկավարի կողմից մարդու իրավունքերի խախտմանը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն, ընտրությւոնների կեղծման եւ իշխանության ուզուրպացիան աջակցելուց», — ասվում է ԱՄՆ նախագահին ուղղված՝ Արա Մանուկյանի նամակի մեջ: Իրավապաշտպանը հիշեցնում է նաեւ, որ Սարգսյանն իշխանության է եկել 2008-ի փետրվարի 19-ին կեղծված ընտրությունների արդյունքում, եւ «այդ ժամանակ էր, որ հետընտրական բողոքի խաղաղ ցուցերը ցրելիս սպանվեցին տասնյակ եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ»: 

Նախորդ հոդվածը‘Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գումար օրինականացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմասնակցի Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը’