Ամերիկայի գավաթ․ Արգենտինան եզրափակիչում հաղթեց բրազիլացիներին(տեսանյութ)

554

Արգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը։

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում արգենտինացիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին Բրազիլիայի հավաքականին։ 22-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջին տիտղոսը նվաճեց ազգայն թիմում։

Արգենտինան 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ հավասարվելով Ուրուգվային։ Բրազիլիան այս տիտղոսը նվաճել է 9 անգամ։

Ամերիկայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

Արգենտինա — Բրազիլիա՝ 1։0

Անխել Դի Մարիա, 22

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» կարող են աստղային ֆուտբոլիստների փոխանակում կատարել
Հաջորդ հոդվածըԱֆղանստանի կառավարության անկումը հավանական է