‘Ամերիկայի Գավաթ․ Լուիս Սուարեսի վրիպման հետեւանքով Ուրուգվայը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)’

829

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց Պերուի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով պայքարից դուրս թողեց  ուրուգվայցիներին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։ Ուրուգվայցիները երեք անգամ գրավեց Պերուի թիմի դարպասը, սակայն երեք դեպքում էլ գրանցվեց խաղից դուրս վիճակ։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին Պերուի թիմի ֆուտբոլիստները՝ 5։4։

Ուրուգվայի հավաքականի կազմում հենց առաջին հարվածը ձախողեց «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը։ Դարպասապահը հետ մղեց հարվածը։

Հունիսի 4-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում Պերուն կմրցի Չիլիի թիմի հետ, որը պայքարից դուրս էր թողել Կոլումբիայի հավաքականին։

Հունիսի 3-ին կհանդիպեն Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականները։

Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

Ուրուգվայ — Պերու՝ 0։0 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։5), (տեսանյութ)

Նախորդ հոդվածը‘Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց իռլանդացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Կիլիան Մբապեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ’