Ամերիկայի գավաթ. Արգենտինան հաղթեց խոշոր հաշվով, Կոլումբիան դուրս թողեց Ուրուգվային

1284

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները:

Քառորդ եզրափակիչում արգենտինացիները 3:0 հաշվով հաղթել են Էկվադորի հավաքականին, իսկ Կոլումբիան հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել ուրուգվայցիներից:

Արգենտինայի հավաքականի երրորդ գոլն ավելացված ժամանակում տուգանային հարվածով խփել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 4 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 34-ամյա Մեսին նաև դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:

Ամերիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ

Արգենտինա – Էկվադոր՝ 3:0

Ռոդրիգո Դե Պաուլ, 42, Լաուտարո Մարտինես, 84, Լիոնել Մեսի, 90+3

Հեռացում՝ Պիերո Հինկապ, 90+2 (Էկվադոր)

Ուրուգվայ – Կոլումբիա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 2:4)

Նախորդ հոդվածըԺոզե Մոուրինյո. Իսպանիան նույնքան ուժեղ չէ, որքան Իտալիան
Հաջորդ հոդվածըԱՄՆ անկախության օրը