‘Ամերիկայի Գավաթ. Արգենտինան ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ, Կոլումբիան հաղթեց Քաթարին (տեսանյութ)’

1005

Ամերիկայի Գավաթի խաղարկության B խմբում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները:

Արգենտինայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Պարագվայի հետ: Նախ առաջինը հաջողության է հասել Ռիչարդ Սանչեսը, այնուհետև Մեսսին 11-մետրանոցով հավասարեցրել է հաշիվը: 

Արգենտինա — Պարագվայ՝ 1:1

Մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Քաթարին: Միակ գոլը հեղինակել է Դուվան Սապատան:

Կոլումբիա — Քաթար՝ 1:0

Այս տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Կոլումբիան, Պարագվայն ունի 2, իսկ Քաթարն ու Արգենտինան 1-ական միավոր: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը հայտարարել է Հաշոգիի սպանությանը սաուդյան արքայազնի առնչության մասին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին խնդրել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը վերադարձնել Նեյմարին’