‘Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան 11-մետրանոցներով հաղթեց Պարագվային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

641

Բրազիլիան դուրս եկավ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասնելով Պարագվայի թիմի նկատմամբ։

Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում տեղի ունեցած հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 54-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11 մետրանոց Պարագվայի հավաքականի դարպասին, սակայն VAR-ի կիրառումից հետո որոշվեց, որ վերջին հույսի խախտումը եղել է տուգանային հրապարակից դուրս։ Հեռացվեց Պարագվայի հավաքականի պաշտպան Ֆաբիան Բալբուենան, նշանակվեց ազատ հարված, որը գոլով չավարտվեց։

Թեեւ Տիտեի գլխավորած թիմն ուներ թվային առավելություն եւ գնդակը վերահսկելու 70-30 տոկոսային առավելություն, սակայն Պարագվայի հավաքականի դարպասապահ Ռոբերտո Ֆերնանդեսի 8 սեյվը եղավ վճռորոշ հիմնական ժամանակում, որն ավարտվեց 0։0 հաշվով եւ նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ։

Բրազիլացիներից Վիլիան, Մարկինյոսը, Կոուտինյոն առաջին երեք հարվածները արդյունավետ իրացրին, իսկ Ֆիրմինոն վրիպեց։ Սակայն պարագվայցիներից երկու խաղացող վրիպեցին, իսկ Բրազիլիայի համար հաղթական գոլը խփեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլիան հաղթեց 4։3 հաշվով։

Կիսաեզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Վենեսուելա — Արգենտինա զույգի հաղթողը։

Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա — Պարագվայ՝ 4։3 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։3)

Հեռացում՝ Ֆաբիան Բալբուենա (Պարավայ), 58

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի գագաթնաժողովում Պուտինը և Թրամփն սկսել են բանակցությունները’