‘Ամերիկայում կաթնասունների նոր տեսակ են հայտնաբերել՝ օլինգիտո’

1108

Ամերիկացի գիտնականները կաթնասունների նոր տեսակ են հայտնաբերել, որը բնակվում է Կոլումբիայի և Էկվադորի անտառներում: Ջրարջի չափսեր  և արջուկի մռութ ունեցող գազանիկին անվանել են օլինգիտո, քանի որ ավելի քան 100 տարի սխալմամբ նրան ընդունել են իրեն նման օլինգոյի տեղ: Նա դարձել է Արևմտյան կիսագնդում վերջին 35 տարիների ընթացքում հայտնաբերված առաջին  գիշակեր կենդանին: Ու թեպետ նա գիշակեր է, բայց գիտնականների հավաստիացմամբ՝ հիմնականում սնվում է մրգերով, գիշերային կյանք է վարում և ապրում է միայնակ: Տասը տարուց ավելի է պահանջվել, որպեսզի այս գազանիկը համարվի առանձին տեսակ: Գիտնականների խոսքով՝ 21-րդ դարում նման հայտնագործություններ չափազանց հազվադեպ են կատարվում: Գիտական այս հայտնագործության դափնիները բաժին են հասել Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետազոտողներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԱԳ փոխնախարարը գերված հայ զինվորի հարցով հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցչին’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ ԼՂՀ-ում. Որսորդը կրակել եւ վիրավորել է մյուս որսորդին ‘