‘Ամերիկացիները Թրամփին զրկում են Փառքի ծառուղու աստղից’

1809

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփին հոլիվուդյան Փառքի ծառուղու աստղից զրկելու վերաբերյալ հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն 16 հազար ամերիկացիներ: Այդ մասին հաղորդել է NBC News-ը:

«Այն փաստը, որ Դոնալդ Թրամփն աստղ ունի այնպիսի մարդկանց կողքին, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը, Բիլ Մյուրեյը և Օդրի Հեփբյորնը, ինքնին վիրավորական է: Նախագահի թեկնածուն և ռեալթի-շոուի նախկին աստղն օգտագործում է ատելության հռետորաբանություն, քարոզում սեքսիզմ և ռասիզմ»,- ասվում է հանրագրի տեքստում:

Փոախնցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռների փորձարկումը’
Հաջորդ հոդվածը‘iLur-ի թղթակիցը ադրբեջանցիների վայրագությունների հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում. Տեսանյութ’