‘Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է Օբամայի հաղթանակի մեջ ‘

954

Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակի վրա, վաշինգթոնյան Hill թերթի անցկացրած սոցհարցման արդյունքներն է ներկայացնում РИА-Новости-ն:

Ըստ այդ տվյալների, Օբամայի հաղթանակին հավատում են հարցվածների 53, իսկ նրա հանրապետական մրցակիթ Միթ Ռոմնիի հաղթանակին՝ 41 տոկոսը: Դա վկայում է այն մասին, որ սեպտեմբերի 3-7-ը Շառլոթում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության համագումարը դրական է անդրադարձել Օբամայի վարկանիշի վրա. մինչեւ համագումարը Օբամայի հաղթանակին հավատում էին հարցվածների ընդամենը 43 տոկոսը, մինչդեռ Ռոմմնիի հաղթանակի մեջ վստահ էին 46 տոկոսը:  

Հարցվածների ուղիղ կեսը կարծում է, որ նախագահի եւ Դեմկուսի նախընտրական քարոզարշավն ավելի լավ է ընթանում: Հնարապետականների օգտին արտահայտվել են 41 տոկոսը:

Այժմ, վերլուծաբանների կարծիքով, շատ բան կախված կլինի թեկնածուների միջեւ ակնկալվող բանավեճերից: Ներքին քաղաքականությանը նվիրված առաջին բանավեճը տեղի կունենա այս չորեքշաբթի՝ Դենվեր քաղաքում: Սոցհարցման մասնակիցների 82 տոկոսը պատրաստվում է հետեւել բանավեճին:   

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ 1000 չափահաս ամերիկացիների շրջանում:

 

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ատում եմ իմ սոցիալական կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին պատրաստ է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները ‘