‘Ամերիկացիների մեծ մասը գերադասում է, որ ղեկավարը տղամարդ լինի’

721

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը գերադասում է, որ իր ղեկավարը տղամարդ լինի: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Gallup հետազոտական ծառայությունը: Այն մասին, որ իրենց ավելի հարմար է աշխատել տղամարդու ղեկավարությամբ, հայտարարել է հարցվածների 35 %-ը, իսկ  23 %-ը գերադասել է կին ղեկավարի: Հարցման մնացած մասնակիցները նշել են, որ իրենց համար միևնույն է, թե ով կլինի ղեկավարը:

Համեմատության համար՝ 1953 թ., երբ առաջին անգամ է նման հարցում անցկացվել, ամերիկացիների 66 %-ը «քվեարկել» է հօգուտ տղամարդ ղեկավարի, և ընդամենը 5 %-ը՝ կին-ղեկավարի օգտին: Gallup-ը նշել է, որ տղամարդ ղեկավարին նախապատվություն են տալիս թե ուժեղ և թե թույլ սեռերի ներկայացուցիչները: Սակայն այդ նախապատվությունների վրա ազդում են քաղաքական հայացքները. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սովորաբար սիրում են աշխատել տղամարդու ղեկավարությամբ, մինչդեռ դեմոկրատների համար հիմնականում միևնույնն է: Փորձագետների կարծիքով՝ տղամարդ ղեկավարների նկատմամբ հակվածությունը մեծ մասամբ պայմանավորված է կարծրատիպերով, թե տղամարդն ավելի տրամաբանված է գործում, քան կինը, և ավելի քիչ է անպիտան հույզեր արտահայտում: «Օրինակ, երբ տղամարդ ղեկավարը բռունցքը խփում է սեղանին և պահանջում անհապաղ անել այսինչ բանը, դա ընկալվում է որպես «ամուր բնավորություն»: Իսկ եթե նույն անում է կինը, սկսում են խոսել նրա «զզվելի բնավորությունից»,- նշում է հայտնի սոցիոլոգ Բի Ջեյ Գալահերը:

Հարցմանը մասնակցել է երկու հազարից ավելի մարդ, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը զիջեց Ավստրիային ‘
Հաջորդ հոդվածը‘2 ամիս առանց Մեսսիի. Ի՞նչ է պատրաստվում անել Տատա Մարտինոն’