‘Ամերիկացին դիմել է ոստիկանություն ու գանգատվել, որ կինը գողացել է իր կոկաինը’

1199

Ամերիկյան Օհայո նահանգի մի բնակիչ 911 ծառայությանը գանգատվել է, թե կինը գողացել է իր կոկաինը: Այդ հայտարարությունից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ալյանս փոքր քաղաքում: Գիշերային կանչով դեպքի վայր հասած ոստիկանները տղամարդու մոտ մարիխուանայով ծխամորճ են հայտնաբերել: Բացի այդ՝ պարզվել է, որ նա հետախուզման մեջ է՝ մի քանի հարյուր դոլար դատական ծախսեր չվճարելու պատճառով:

39-ամյա Ռոբերտ Քոլինզը մեղադրվել է երկու հոդվածով՝ 911 ծառայութայն անհարկի օգտագործման և թմրանյութեր պահելու համար:

Այն մասին, թե արդյո՞ք ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինը, որի մասին հայտնել էր Քոլինզը, և արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է նրա կինը՝ չի հաղորդվում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում կփոխարինի Վահե Հովհաննիսյանին’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա ընթացքում հակառակորդն արձակել է ավելի քան 21 000 կրակոց, կիրառվել է ԶԿ-23-2» զինատեսակ’