‘Ամերիկացին ինքնաթիռով նռնակ է տեղափոխել’

1011

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է  մի տղամարդ, որը, ինչպես պարզվել է, թիկնոցի տակ հագած է եղել զրահաբաճկոն և հրակայուն տաբատ, հաղորդում է  Los Angeles Times-ը: Նրա ուղեբեռում, որը նա իր հետ փոխադրել  է Ճապոնիայից ԱՄՆ թռիչքի ժամանակ, ամերիկյան մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են ծխային նռնակ, ոստիկանական մահակներ և դանակներ: Չինական ծագմամբ 28-ամյա ամերիկացի Խուան Հարիսը Ճապոնիայից ուղևորվում էր Բոստոն: Նրան վտանգավոր բեռ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել: Եթե մեղադրանքը հաստատվի, Հարիսին հինգ տարվա կալանք է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի դեմ մեղադրանք չի առաջադրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մարզական մեկնաբանը խաղի ժամանակ ռասիստական արտահայություններ է արել’