‘Ամերիկացի աղջիկները ինտերնետից օգտվելու համար քնաբեր են ավելացրել ծնողների խմիչքին’

844

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռոքլին քաղաքում դպրոցական աղջիկն իր ընկերուհիներից մեկի հետ քնաբեր է ավելացրել ծնողների խմիչքին, որպեսզի ողջ գիշեր ազատ օգտվի ինտերնետից, գրում է The Sacramento լրատվականը:

15-ամյա աշակերտուհու ծնողները ամեն օր երեկոյան ժամը 10-ին անջատել են ինտերնետի ցանցը՝ արգելելով դստերը ուշ ժամերին օգտվել համացանցից: Ծնողների արգելքը շրջանցելու համար դեկտեմբերի 28-ին դեռահասը քնաբեր է ավելացրել ծնողների կոկտեյլին:

Վաղ առավոտյան ծնողներն ալկոհոլային թունավորման ախտանշաններ են նկատել և դիմել իրավապահ մարմիններին, որտեղ անցկացված թմրանյութերի թեստն էլ պարզել է իրողությունը: Դեռահասները ձերբակալվել են կանխամտածված կերպով  սննդի մեջ դեղամիջոցներ ավելացնելու մեղադրանքով և տեղափոխվել անչափահասների ազատազրկման կենտրոն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» հերթական պատմական ցուցանիշը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Վերջապես հայտնի դարձավ, թե ո՛ւմ ճանապարհն էր փակել Լևոն Տեր-Պետրոսյանը’