‘Ամերիկացի աշակերտուհին փորձել է վաճառել իր փոքր եղբորը ‘

1017

Ալաբամա նահանգի դպրոցականներից մեկը  յուրահատուկ կերպով որոշել է «գլուխն ազատել» իրեն անվերջ նեղացնող կրտսեր եղբորից: Աշակերտուհին Craigslist առքուվաճառքի կայքի «հնություններ» բաժնում եղբորը վաճառելու մասին հայտարարություն է տեղադրել՝ իր «ապրանքը» գնահատելով 1200 դոլար:

«Ժրաջան փոքրիկ տղա (իսկական): Լավ տան և հոգատար մարդկանց կարիք ունի»,- գրել է երեխան հայտարարության մեջ՝ տեղադրելով նաև եղբոր նկարը:

Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո ինտերնետ օգտատերերը ահազանգել են ոստիկանությանը, որն անհապաղ ձեռնամուխ է եղել «երեխաների վաճառքով զբաղվող անբարեհաջող ընտանիքի փնտրտուքներին», հայտնում է NEWSru.co.il կայքը:

Իրավապահ մարմինները հրաժարվել են լրագրողներին ներկայացնել դեպքի մանրամասները և փոքրիկ «գործարարի» անունը: Հայտնի է միայն, որ ներկայումս հայտարարությունը կայքում այլևս չի ցուցադրվում:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Ես փոփոխություն արդեն չեմ ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Ի՞նչ իրավունքով է ԿԲ-ն վերցնում արտաքին պարտք’