‘Ամերիկացի կին զինծառայողներն այսուհետ կարող են կռվել’

799

Պենտագոնը որոշել է զինվորական ծառայությունում հավասար իրավունքներ ապահովել կանանց և տղամարդկանց համար: Վերացվել է ռազմական գործողություններին կին զինծառայողների մասնակցության արգելքը:

Մինչ այդ՝ ԱՄՆ-ի զինված ուժերում գործում էին սահմանափակումներ, որոնք կանանց թույլ չէին տալիս ծառայել, օրինակ՝ հետևակազորում, հրետանային և զրահատանկային զորքերում, ինչպես նաև մի շարք հատուկ ստորաբաժանումներում:

Այսօր արդեն նրանք կարող են մասնակցել մարտական գործողություններին:

Նախորդ հոդվածը‘Բաքվում մեկնարկում է Եվրասիայի ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների ասոցիացիայի հիմնադիր կոնֆերանսը’
Հաջորդ հոդվածը‘Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը լքում են Ֆրանսիան’