‘Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ անկախության տարեդարձը’

877

ԱՄՆ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն ու Մայքլ Գրիմը շնորհավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ:

Իրենց նամակում կոնգրեսականները ողջունել են Ղարաբաղում ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով ժողովրդավարության նորմերին հավատարմությունը, որ արժանի է գովասանքի:

«Ինչպես եւ դուք, մենք նույնպես շարունակում ենք հուսալ, որ կոնֆլիկտի լուծման խաղաղ ճանապարհ կգտնվի եւ խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից զինադարարի ռեժիմի շարունակվող խախտումներից: Մենք գնահատում ենք կառուցողական ձեր մոտեցումը եւ տարածաշրջանում կայունություն պահպանելու անշեղ ձգտումը»,- ասվում է նամակում:

Կոնգրեսականները խոստացել են շարունակել աջակցել ԼՂՀ-ին, ինչպես նաեւ աջակցել հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն անթույլատրելի է համարում ԱՄՆ հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը հետաձգել է Սիրիային սպառազինություն տրամադրելու ժամկետները’