‘Ամերիկացի համանախագահը ժամանեց Բաքու’

817

Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Սա Ուորլիքի առաջին այցն է տարածաշրջան համանախագահ նշանակվելուց հետո: Բաքվում նա հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Այցը կավարտվի վաղը, դրա արդյունքները ամերիկացի միջնորդը կներկայացնի ասուլիսում:

Տեղեկացնում է azatutyun.am

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյանը նորից պահանջել է ԱԺ հրավիրել ԱԳ պաշտոնյաներին ‘
Հաջորդ հոդվածը‘Gazetta dello Sport. «Սերիա Ա-ի» թիմերի ընդհանուր ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա’