‘Ամերիկացի համանախագահը Սարգսյանին է փոխանցել Օբամայի ուղերձը’

1023

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը: Վերջինս շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Նախորդ հոդվածը‘Մոլդովան դիմում է ՌԴ-ին՝ մոլդովական գինիների նկատմամբ էմբարգոն վերացնելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘Կասեցվել է Քիշնևի օդանավակայանը ՌԴ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին կարգադրությունը ‘