‘Ամերիկացի համանախագահ. Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը’

867

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ հիշում է Սումգայիթը:

«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստանը և Ադրբեջանը պետք է աջակցեն մարդկանց միջև շփումների ծրագրերին, որպեսզի զարգացնեն հանդուրժողականություն և վստահություն»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին լրացավ Սումգայիթի հայկական ջարդի 26-րդ տարեդարձը, որը 1988 թվականի փետրվարի 27-29-ին կազմակերպվել էր Ադրբեջանի իշխող շրջանների կողմից, ինչի հետևանքով սպանվեցին տասնյակ հայեր, հարյուրավորներն ստացան լուրջ վնասվածքներ, իսկ հազարավորները դարձան փախստական: 

Նախորդ հոդվածը‘Ղրիմում հայերը պահպանում են չեզոքություն’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրյալի փաստաբանը հայհոյում է սպանված զինծառայողի հարազատներին (Տեսանյութ)’