‘Ամերիկացի ձկնորսը 270 կիլոգրամանոց շնաձուկ է բռնել’

1045

Ձկնորս Մեթ Փեմբերթոնը՝ Ֆլորիդա նահանգից, մոտավորապես 270 կգ-անոց շնաձուկ է բռնել, տեղեկացնում է UPI-ն: Նշվում է, որ ձուկը համարյա մեկուկես ժամ դիմադրել է:

Փեմբերթոնն ու նրա ընկերները ձուկ են որսացել Պանամա-Սիթի-Բիչ քաղաքի լողափում: Ինչ-որ պահի Մեթն զգացել է, որ կարթը մի խոշոր բանի է կառչել: Շնաձուկը ջրից դուրս բերելու համար նա ստիպված է եղել օգնություն խնդրել մյուս ձկնորսներից:

Շնաձկան երկարությունը գրեթե երեք մետր է:  Պարբերականը նշում է, որ հասուն տարիքի շնաձկների միջին երկարությունը կազմում է 3,2 մ, քաշը՝ 60-ից 135 կգ: 

Ձկնորսությունից հետո Մեթ Փեմբերթոնը Facebook-ում տեղադրել է իր որսի լուսանկարը և գրել. «Մոտ ժամանակներս մենք համեղ  կսնվենք»:

Թե ինչու է  շնաձուկն այդքան մոտեցել ափին՝ հայտնի չէ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանը արդարացնում է ԵՏՄ առաջնորդների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը’
Հաջորդ հոդվածը‘Բենզեմա. «Իմ նպատակներից մեկը «Ոսկե գնդակ» ստանալն է»’