‘Ամերիկացի միլիարդատերը դատի է տվել հայ միջնորդին’

1316

Ամերիկացի միլիարդատեր Ռոնալդ Փերելմանը դատի է տվել իր վաղեմի բարեկամին՝ ժամանակակից արվեստի գործերի  ամենահեղինակավոր միջնորդներից մեկին՝ Լարրի Գագոսյանին՝ մեղադրելով նրան  արվեստի մի  նմուշի առքուվաճառքի ընթացքում գնային մեքենայությունների մեջ: Հայցն առնչվում է 2012 թ.  Գագոսյանի պատկերասրահի միջոցով միլիարդատիրոջ ձեռք բերած ՝  Ջեֆ Քունսի անավարտ   քանդակին, որը նա համաձայնել է գնել 4 միլիոն դոլարով: Իր դատական հայցում Փերելմանը նշում է, որ Գագոսյանը, չարաշահելով իր վստահությունը, իրեն ներքաշել է այդ գործարքի մեջ՝ առանց նախազգուշացնելու, որ ինքը քանդակագործի հետ պայմանագիր ունի, որը որոշակի սահմանափակումներ է նախատեսում ստեղծագործության վերավաճառքի դեպքում: Փելերմանը պնդում է, որ իրականում քանդակը շատ ավելին արժե, սակայն ինքը չի կարող  դրա վերավաճառքից շահույթ ստանալ, քանի որ այդ դեպքում ինքը պարտավոր է քանդակագործին վճարել նախնական գնի 70 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքը կդառնար 58 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Կրկին ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել, այս անգամ՝ Չինաստանում’