‘Ամերիկացի նահանգապետը ներողութուն է խնդրել Հնդկաստանից՝ հնդիկի հետ վատ վարվելու համար’

1082

Ամերիկայի Ալաբամա նահանգի նահանգապետը Հնդկաստանի կառավարությունից ներողություն է խնդրել հնդկաստանցու նկատմամբ վատ վերաբերմունքի համար: 57-ամյա Սուրեշբայ Պատելը մասնակի կաթվածահար է եղել այն բանից հետո, երբ ոստիկանը նրան  հրել-գցել է: Նահանգապետ Ռոբերտ Բենթլիի խոսքով, ոստիկանության աշխատակիցը անհամաչափ ուժ է կիրառել: Նրան մեղադրանք է ներկայացվել դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն ոստիկանը մեղքը չի ընդունել:

Վերջերս ԱՄՆ եկած Պատելը հայց է ներկայացրել՝ պնդելով, որ միջադեպի մեջ որոշակի դեր է խաղացել ռասիզմը:

Ոստիկանության տեսագրություններում երեւում է, որ Պատելը, որն անգլերեն չգիտի, փորձում է ազատվել իրեն հարցեր տվող ոստիկաններից, սակայն ոստիկանները ձերբակալում են նրան եւ ի վերջո գետնին են տապալում:

Նախորդ հոդվածը‘ Աբիդալը «Օլիմպիակոսում» աշխատանքը գերադասել է «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘Առնետներին նավը լքելը, որպես կանոն, չի փրկում. «ՉԻ»’