‘Ամերիկացի պաստորին ձերբակալել են Ղուրանն այրելու փորձ կատարելիս’

718

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանները ձերբակալել են պաստոր Թերրի Ջոնսին, երբ նա փորձել է այրել Ղուրանի 2998 օրինակ՝ ի հիշատակ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի, այսօր հաղորդել է Orlando Sentinel ամերիկյան պարբերականը: 61-ամյա Ջոնսը և իր օգնականը՝ քահանա Մարվին Սապը, ձերբակալվել են Մալբերի փոքրիկ քաղաքում: Ձերբակալության պահին Ջոնսը եղել է մի փոքրիկ բեռնատարի ղեկին, ավտոմեքենայի կցախցիկում հայտանբերվել է Ղուրանի 2998 օրինակ՝ վրան բենզին լցրած, ու նաև՝ այդ հրկիզվող նյութով լի մի քանի տարա: Պաստորի խոսքերով՝ մուսուլմանների սուրբ գրքի թիվը համապատասխանում է  12-ամյա վաղեմության ահաբեկչական գործողությունների զոհերի թվին:

Ջոնսին հրկիզվող նյութերի ապօրինի տեղափոխման և հրազեն կրելու մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Խորվաթիա, եւ ինչ մեսիջներ է ստացել Պուտինից’
Հաջորդ հոդվածը‘Միայնակ` բոլորի դեմ, կամ Սերժ Սարգսյանը՝ «կաղ բադիկ»’