Ամերիկացի սենատորին քննադատել են ինքնաձիգներով լուսանկարի համար

536

Հրաձգության հետևանքով զոհված ամերիկացիների բարեկամները քննադատության տարափ են տեղացել ԱՄՆ կոնգրեսի հանրապետական սենատոր Թոմաս Մեսսիի հասցեին, որը  սոցցանցում  դեկտեմբերի 4-ին հրապարակել է ինքնաձիգներով զինված իր ընտանիքի լուսանկարը՝ Միչիգան նահանգում աշակերտների վրա հարձակումից ընդամենը մի քանի օր անց։

Լուսանկարը ուղեկցվել է մակագրությամբ․ «Երջանիկ Ծննդյան տոներ։ P.S. Սանտա, փամփուշներ բեր»։

Նոյեմբերի 30-ին 15-ամյա դպրոցական Իտան Քրամբլին Միչիգանում կրակ էր բացել աշակերտների և ուսուցիչների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էր չորս անչափահաս։ Ենթադրվում է, որ Քրամբլին կրակել էր հոր ատրճանակից, նրա ծնողները ձերբակալվել են, և նրանց կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել։

 ԱՄՆ-ում զենքի մասին օրենքը խստացնելու համար պայքարող Everytown For Gun Safety խմբի տվյալներով՝ Միչիգանի միջադեպը այս տարի համանման ամենաարյունալի դեպքն է։ Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում է այդ կազմակերպությունը, տարեսկզբից ավելի քան 130 հրաձգության դեպք է տեղի ունեցել ամերիկյան դպրոցներում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴոնեցկի անջատականները անդամագրվում են «Единая Россия»–ին
Հաջորդ հոդվածըՕմիկրոնը հասել է Ռուսաստան