‘Ամերիկյան աճուրդում 500 կգ-անոց սիգար է վաճառվել’

2380

Ամերիկյան աճուրդներից մեկում 185 հազար դոլարով 6 մետրանոց հսկայական սիգար է վաճառվել: Ինչպես տեղեկացնում է The Huffington Post պարբերականը, գլանակը 1մետր տրամագիծ ունի և պատրաստված է ծխախոտի 16 հազար տերևներից:

Դեռ հայտնի չէ, թե ով է ձեռք բերել 25 հազար սովորական սիգարներին համարժեք 500 կգանոց գլանակը: Գնորդի անունը խիստ գաղտնի է պահվում:

«Իրականում այսպիսի սիգարը շատ դժվար է վաճառել: Ով էլ լիներ՝ կասեր, որ խենթություն է նման սիգար գնելը»,- ասում է փորձագետ Խուան Պանեսսոն:

Ի դեպ, սիգարը վաճառվել է աճուրդում առաջարկված նախնական գնից ավելի էժան:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի նախագահ. Ռուսաստանի իշխանություններն անհարգալից են Լիտվայի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդևը հաստատել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուներին’