Ամերիկյան անձնագրերում կհայտնվի «սեռը՝ X» գրառում

1644

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ մոտ ապագայում ամերիկյան անձնագրերում կներմուծվի երրորդ՝ X սեռ, և մարդկանց իրավունք կտրվի ինքնուրույն ընտրել երեք սեռերից մեկը ու նշել անձնագրում։ Բլինքենը նշել է, որ այդ քայլը երաշխավորում է ԼԳԲՏ հանրության իրավունքների հավասարությունը։

Մինչև հիմա ծննդյան վկայականում նշված սեռից տարբերվող նշումն անձնագրում անելու համար ամերիկացիները պետք է բժշկի տեղեկանք ներկայացնեին։

«Դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության վերականգնման՝ Բայդենի վարչակազմի ուղեգծին համապատասխան՝ պետքարտուղարությունը նախաձեռնում է այս քայլը՝ համապատասխան հայացքներ ունեցող և համանման փոփոխություններ կատարած կառավարությունների հետ երկարատև բանակցություններից հետո»,- նշել է Բլինքենը։

Նա չի ճշտել, թե որ երկրների մասին է խոսքը։

Երրորդ սեռն արդեն առկա է մի ամբողջ շարք երկրների անձնագրերում, այդ թվում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Կանադայում, Մալթայում, Նեպալում և Նոր Զելանդիայում։

Այս քայլով ԱՄՆ նախագահի վարչակազմը կատարում է նախագահ Ջո Բայդենի նախընտրական խոստումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ․ «Միայն պատվաստումը բավարար չէ վիրուսին հաղթելու համար»
Հաջորդ հոդվածըԿիևն օրենք է ընդունել բնիկ ժողովուրդների մասին