‘Ամերիկյան դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ամենօրյա տուգանք վճարել Շնեերսոնի գրադարանի համար’

860

Վաշինգտոնի դատարանը վճիռ է կայացրել, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է օրական 50 հազար դոլար տուգանք վճարի «Հաբադ Լյուբավիչ» շարժմանը՝ քանի դեռ նրան չի վերադարձրել, այսպես կոչված, «Շնեերսոնի հավաքածուն»՝ պատմական փաստաթղթերի շողովածու, որը պատկանում է լյուբավիչյան րաբբի Իոսիֆ Շեերսոնին: Չնայած ԱՄՆ արդարադատության նախարարության առարկությանը՝ դատավոր Ռոյս Լամբերթն ընդունել էր «Հաբադ Լյուբավիչի» հայցը: Վերջինս համաձայնել էր շարժման փաստաբանների հետ, որոնք արդեն մի քանի տարի է՝ ամերիկյան դատարաններում դատավարությունների մեջ են «Շնեերսոնի հավաքածուի» գործով:

2010 թ. օգոստոսին դատավոր Լամբերթը բավարարել էր «Հաբադ Լյուբավիչի» հայցն ընդդեմ ռուսաստանյան իշխանությունների՝ վերջիններիս պարտավորեցնելով վերադարձնել արխիվը շարժման ներկայացուցիչներին: Սակայն ռուսաստանյան կողմը հրաժարվել էր կատարել պահանջը՝ այն անարդար համարելով և որակելով  որպես «միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում», հաղորդում է    ИТАР-ТАСС-ը:

Ծնթ. «Հաբադը » հուդայականության աղանդ է, որն ստեղծվել է 18-րդ դարում երեք սլավոնական պետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի սահմանների հատման վայրում՝ Լյուբավիչի բնակավայրում:Աղանդի գաղափարախոսների պնդմամբ՝ Հաբադի ստեղծումը պատասխան էր Բոգդան Խմելնիցկու կողմից կազմակերպված հալածանքներին, որոնք ուղեկցվում էին հրեաների զանգվածային կոտորածներով: Մենահեմ-Մենդլ Շնեերսոնի՝ Հաբադի վերջին առաջնորդի ջանքերի շնորհիվ հուդայականությունը տարածվեց շատ երկրներում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ի, որտեղ ստեղծվեցին հրեական համայնքներ:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հասոն ամուսնացել է ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանություն Կիևյան կամրջից’