‘Ամերիկյան դիվանագետների ընտանիքներին կարգադրվել է հեռանալ Ստամբուլից’

8755

ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ ստամբուլյան հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին կարգադրել է հեռանալ Թուրքիայից, քանի որ ծայրահեղական խմբավորումները, նախկինի պես, Ստամբուլում բնակվող ամերիկյան քաղաքացիներին համարում են առաջնահերթ թիրախներ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարությունում նշել են, որ որոշումը վերաբերում է միայն ստամբուլյան հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին, իսկ հյուպատոսարանը շարունակում է աշխատել ամենօրյա ռեժիմով, ինչպես և Թուրքիայում գտնվող ԱՄՆ մյուս դիվանագիտական հաստատությունները:

Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել էր չայցելել Թուրքիայի հարավ-արևելք:

Ինչպես նշվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ, վերջին ամիսներին Թուրքիայում հաճախակիացել են հարձակումները ամերիկացի զբոսաշրջիկների և ԱՄՆ-ից ժամանած աշխատողների վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հալեպ. Գազային գրոհ՝աշխարհազորայինների կողմի՞ց’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Անկախության քաղաքը’