‘Ամերիկյան Կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի” պատվավոր դափնեկիրների ցուցակը’

1505

Սեպտեմբերի 7-ին Լոս Անջելեսում Ամերիկյան կինոակադեմիան “Օսկարի” պատվավոր մրցանակ է հանձնել վավերագիր Դոնն Ալան Փեննեբեկերին,  բարդ հնարքների կատարող (կասկադյոր) Հալ Նիդհամին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Ստիվենսոն–կրտսերին: Այս մասին ասվում է Կինոակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:

\”Օսկարի\” պատվո մրցանակը հանձնվում է ստեղծագործական կյանքում աննախադեպ հաջողությունների հասնելու, կինեմատոգրաֆում մեծ ներդրումների կամ Կինոակադեմիային մատուցած ծառայությունների համար:

Հալ Նիդհամը հայտնի է իր ավելի քան 300 բարդ հնարքներով: Փեննեբեկերը մրցանակին արժանացել է իր՝ ՛՛Ռազմական սենյակ՛՛վավերագրական ֆիլմի, իսկ  Ջորջ Ստիվենսոն–կրտսերը, որն ավելի քան 30 տարի զբաղվում է պրոդյուսերությամբ,  պարգևատրվել է կինեմատոգրաֆում ունեցած իր մեծ ներդրումների համար:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին, “Hollywood end Hieland’’ զվարճանքի կենտրոնում:

Նախորդ հոդվածը‘Այսօր Մաեստրո Դուրյանը կդառնար 90 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Դիտահորի փլուզման հետևանքով Մոսկվայում երկու հայ բանվոր է զոհվել ‘