‘Ամերիկյան կինոստուդիայի նոր սեփականատեր է դարձել ամենահարուստ չինացին’

1092

Dailan Wanda Group ընկերությունը, որի սեփականատերը Չինաստանի ամենահարուստ ձեռներեց Վան Ցզյանլինն է, 3,5 մլրդ դոլարով գնել է ամերիկյան  Legendary Entertainment կինոստուդիան:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, թե գործարարը հայտարարել է, որ այժմ իր ընկերությանն են պատկանում կինոստուդիայի բոլոր ֆիլմերը և բոլոր իրավունքները նրա մտավոր սեփականության նկատմամբ:

Իր գոյության 15 տարիներին  Legendary Enertainment կինոստուդիան թողարկել է 50-ից ավելի ֆիլմեր, այդ թվում՝ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի՝ Բեթմենի մասին պատմող կինոժապավենները, «300 սպարտացիները», «Յուրայի շրջանի աշխարհը» և այլն:

Forbes ամսագրի վարկածով՝ Վան Ցզյանլինը 2015 թ. գլխավորում էր Չինաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: Նրա կարողությունը գնահատվում է 300 մլրդ դոլար: Նրա Wanda Group-ը աշխարհում  կինոթատրոնների ամենախոշոր օպերատորներից մեկն է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը՝ աշխարհում Ռուսաստանի դերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Արենի-Խաչիկ ավտոճանապարհին իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ’