Կոնգրեսն ընդունել է օգնությունը մեծացնելու մասին օրինագիծը

377

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մեծացնել Վրաստանին հատկացվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաև սանկցիաներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում «մարդու իրավունքների լուրջ խախտումներին»։

Նախագծին «կողմ» է քվեարկել 406 հոգի, 20-ը «դեմ» են քվեարկել։ Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Սենատ։

Նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գործողություններ պետք է ձեռնարկի՝ Թբիլիսիին աջակցելու կիբեռսպառնալիքների դեմ պայքարում։ Նաև «ԱՄՆ քաղաքականությունը պետք է ուժեղացնի Վրաստանի հնարավորությունները՝ ռուսաստանյան ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության և դեմոկրատական ինստիտուտների փլուզմանը», ասվում է օրինագծի տեքստում։

Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը 409 ձայնով՝ ընդդեմ 17-ի, ընդունել է պարտադիր ուժ չունեցող բանաձև՝ ուղղված ԱՄՆ-ի կառավարությանը, Եվրամիությանը և «մյուս անդրատլանտյան գործընկերներին՝ ուժեղացնելու աջակցությունը Մոլդովայի դեմոկրատական զարգացմանը, նրա տնտեսական և էներգետիկ անկախության համակարգմանը,  ինչպես նաև կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերին»։ Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան քաղաքականությունը  ընդունում է Մոլդովայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա սահմանների անխախտելիությունը։ Օրենսդիրները «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կոչ են անում դուրս բերել ռազմական ուժերը և սպառազինությունը Մոլդովայի միջազգայնորեն ճանաչված տարածքից և զերծ մնալ ռազմական և տնտեսական սպառնալիքներից Մոլդովայի հասցեին, ինչպես նաև դադարեցնել ցանկացած գործողություն, որն ուղղված է, այսպես կոչված՝ անջատական Մերձդնեստրի իշխանությունների աջակցությանը»։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենն այդ հարցը բարձրացրել է երեք ամիս առաջ
Հաջորդ հոդվածըՊուտինը նախազգուշացնում է չմիջամտել հակամարտությանը