‘Ամերիկյան հեռուստաընկերությունը կփորձի «զվարճացնել» մարդկանց հուղարկավորության տեսարաններով ‘

837

Ամերիկյան TLC կաբելային հեռուստաընկերությունը «Լավագույն հուղարկավորությունը» խորագրով հեռուստանախագիծ է սկսում: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի Դալլասում գտնվող սգո ծառայություններից մեկը, որի աշխատակիցները մահացածների հարազատների հետ միասին կզբաղվեն հուղարկավորությունների ծրագրմամբ և կազմակերպմամբ:

«Ամենազվարճալի հուղարկավորություն» անվանումը ստացած ծրագրի հեղինակները հույս ունեն նման եղանակով ուրախություն մտցնել հուղարկավորության ավանդական արարողության մեջ:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված հուղարկավորության արարողությունները բաժանվելու են թեմատիկ խմբերի՝ ըստ մահացածի զբաղմունքի, մասնագիտության կամ նախընտրած ապրելակերպի:

«Մենք կերջանկացնենք մահացած մարդկանց հարազատներին իրենց կյանքի ամենածանր պահերին»,- վստահություն է հայտնել ծրագրի համահիմնադիր Golden Gate Funeral Home սգո ծառայության ղեկավար Ջոն Բեքվիդ-կրտսերը:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լեւոն Տեր-Պետրոսյան. Միջազգային հանրությունն ընդունում է Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոն ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ս. Սարգսյանը մեկուսացած է ԼՂ կարգավորման բանակցություններից ‘