Ամերիկյան հետախուզությունը վստահ չէ

655

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է, թե ամերիկյան հետախուզությունն առայժմ չի կարող հաստատաբար պնդել, թե Ռուսաստանը որոշել է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ, սակայն միևնույն ժամանակ կարծում է, որ Մոսկվան կարող է պատրվակ գտնել՝ դա անելու համար։

«Հետախուզական հանրությունն առայժմ վստահ չէ, որ ռուսները հաստատ որոշել են գնալ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով»,- Սալիվանի խոսքն է մեջբերում Reuters-ը։

Ըստ Սալիվանի՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած տարբերակի։

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվելու բանակցությունների սեղանի շուրջ, և մենք պատրաստ ենք ձեռնարկելու անհրաժեշտ և իրական քայլեր՝ պաշտպանելու մեր դաշնակիցներին, աջակցելու մեր գործընկերներին և վճռականորեն պատասխանելու ցանկացած անթաքույց ագրեսիայի»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոսկվան հիմքեր չունի նոր բանակցությունների
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ գործող նախագահը «պատերազմի սպառնալիք» է տեսնում