‘Ամերիկյան ֆուտբոլիստները «կանխանշել են» Ռոմնիի հաղթանակը ‘

859

Ամերիկյան ֆուտբոլի «Վաշինգթոն Ռեդսքինս» եւ «Կարոլինա Փենթերս» թիմերի միջեւ հանդիպման արդյունքը խոսում է վաղը՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է USA Today-ը: «Ռեդսքինսի կանոն» անվանումն ստացած նախանշանի  համաձայն՝ սեփական դաշտում «կարմրամորթների» պարտությունը ընտրություններին նախորդող վերջին խաղում «կանխագուշակում է» գործող նախագահի կուսակցության պարտությունը:

Կիրակի Կարոլինայի «ընձառյուծները» Վաշինգթոնում հաղթել են մրցակցին 21-13 հաշվով՝ դրանով իսկ «խարխլելով» Բարաք Օբամայի վերընտրվելու հնարավորությունները: Ուշագրավ է, որ 2008-ին Օբաման նախագահի պաշտոնը զբաղեցրել է «Ռեդսքինսի կանոնին» համապատասխան. «կարմրամորթներն» այն ժամանակ էլ պարտվեցին վերջին տնային խաղում, եւ Սպիտակ տանը հանրապետականին փոխարինեց դեմոկրատ նախագահը: 

Նախանշանն առաջին անգամ նկարագրել է մարզական լրագրող Սթիվ Հերդտը 2000-ին: Նա նկատել է, որ 1937-ից սկսած՝ այս կանոնն անփոփոխ գործում է: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ասոցացված անդամ ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես և ում դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար’