Ամերիկյան Merriam-Webster բառարանը անվանել է տարվա բառը

237

Ամերիկյան Merriam-Webster բառարանը «gaslighting» (գազի լուսավորություն) բառն ընտրել է 2022 թ․ բառը։

Բառարանն այն բնորոշել է որպես «մարդու հոգեբանական մանիպուլացում, սովորաբար՝ տևական ժամանակ, ինչը զոհին ստիպում է կասկածել սեփական մտքերի ճշմարտացիությանը, իրականության կամ հիշողությունների ընկալմանը, և որպես կանոն՝ հանգեցնում է շփոթվածության, ինքնավստահության  և ինքնագնահատականի կորստի, անվստահության՝ սեփական հուզական կամ հոգեկան կայունության հանդեպ և կախվածության՝ դրա համար մեղավոր հանդիսացող մարդուց»։

Նշվում է, որ gaslighting տերմինը ծագում է պիեսի վերնագրից և դրա հիման վրա 1938 թ․ նկարահանված ֆիլմից, որում տղամարդը փորձում է կնոջը ստիպել, որ  նա հավատա, թե խելքը թռցնում է։  Վերնահարկում տղամարդու առեղծվածային գործողությունների հետևանքով տանը գազային լուսավորությունը (gas lights) աղոտանում է, բայց տղամարդը կնոջը հավաստիացնում է, թե լույսը չի աղոտանում, և կինը չի կարող վստահել իր զգացումներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ «gaslighting» բառն առաջին անգամ գործածվել է 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ դա նշանակել է յուրօրինակ խաբեություն, ինչպես ֆիլմում է։ Վերջին տարիներին բառիմաստն ընդարձակվել է, և դա «որևէ մեկին կոպտորեն մոլորեցնելն է,  հատկապես՝ հանուն սեփական շահի»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածում
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները առայժմ Ուկրաինան չեն ընդունի դաշինքի կազմ