‘Ամերիկյան Showtime հեռուստաալիքը գրանցեց պատմական ռեկորդ ‘

1158

Սեպտեմբերի 23-ին «Դեքստեր» ֆիլմի վերջին սերիան գրանցեց ռեկորդային ցուցանիշներ՝ Showtime հեռուստաալիքի պատմության մեջ:  Վերջին սերիայի պրեմիերան գրանցել է 2.8 միլիոն դիտում և ընդամենը մի քանի ժամ անց դիտումների քանակը հասել է 3.3 միլիոնի: Ֆիլմը նաև ռեկորդակիր է համարվում շաբաթական դիտումների քանակով՝ 6.8 միլիոն:

Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2006 թվականին և ցուցադրվել միայն 2008-ին: Այն իր սցենարով խիստ առանձնանում է մնացածներից. գլխավոր հերոսը հանդիսանալով ոստիկանության լաբորատորիայի աշխատակից և ապրելով գրեթե իդեալական կյանքով՝ ունի նաև իր մութ կողմերը: Խորթ հայրը, փոքր հասակից բացահայտելով դրանք, ստեղծել է հատուկ օրենքներ, որոնց հետևելով նա սպանում է մարդկանց՝ հատկապես մարդասպաններին: Օրենքը օգնում է գոյատևել կյանքում, ինչպես նաև չբացահայտվել ոստիկանության կողմից:

Իրադարձությունները տեղի են ունենում Ամերիկայի Ֆլորդա նահանգում՝ Մայամիում: Ֆիլմը նկարահանվել է «Darkly dreaming Dexter» գրքի հիման վրա: Ռեժիսորին երկար աշխատանքներից հետո հաջողվել է իդեալականացնել դաժան մարդասպանին՝ ստիպելով դիտողին սրտի տրոփյունով հետևել իրադարձություններին և ցավալ գլխավոր հերոսի անհաջողությունների համար:

Նախորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը միացել է Պանամայում կայանալիք 5-րդ համաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն չի ստանա ԵՄ դոնորների կողմից խոստացված 1.5 միլիարդ եվրոն. Մամուլ’