‘Ամերիկյան Time-ի ընթերցողները «Տարվա մարդ» են ճանաչել Հյուսիսային Կորեայի առաջնորդին’

956

Ամերիկյան Time շաբաթաթերթի ընթերցողները օնլայն-հարցման ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են հինգշաբթի, «Տարվա մարդ» են ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը: Տիտղոսի շնորհման պաշտոնական արարողությունը կկայանա հաջորդ շաբաթ: Time-ի ընթերցողների կարծիքների վրա հիմնված վարկանիշային ցուցակում ԿԺԴՀ-ի առաջնորդի օգտին քվեարկել  է ավելի քան հինգ միլիոն մարդ: Ամերիկացի երգիծաբան և հանրահայտ հեռուստահաղորդավար Ջոն Սթյուարտը, որը հայտնվել է երկրորդ տեղում, նրանից կրկնակի պակաս ձայն է ստացել:  Երրորդ տեղում անօրինական ներգաղթյալի հավաքական կերպարն է, չորրորդում՝ ամերիկացի մարմնամարզուհի Գեբի Դուգլասը:

Առաջին անգամ Time-ի վարկածով «Տարվա մարդ» է հռչակվել 1927 թ.: Այդ տիտղոսին արժանացել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, որը միայնակ թռել-անցել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով: Հետագայում այդ պատվավոր կոչմանն արժանացել են Ջորջ Բուշ-կրտսերը, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Ուինսթոն Չերչիլը, Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը:

\"\"

Նախորդ հոդվածը‘Դարձ ի գազս յուր կամ մարդկանց արդեն նախապատրաստում են գազի թանկացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին’