‘Ամերիկուհիները որոշել են դատական կարգով վիճարկել պատերազմներին մասնակցելու իրենց իրավունքը’

798

Աֆղանստանում և Իրաքում ռազմական ծառայություն անցած չորս ամերիկուհիներ հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ ցամաքային գործողություններում կանանց մասնակցությունն արգելելու համար, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը: Կանայք դիմել են Հյուսիսային Կարոլինայի դատարան: Նրանց կարծիքով՝ զինված ուժերն ամերիկյան պետական կառույցներից վերջինն է, որտեղ սեռային խտրականությունն ամրագրված է օրենսդրորեն:

Իրավապաշտպանները նշում են, որ փաստացիորեն՝ կանայք վաղուց են մասնակցում ռազմական գործողություններին, մանավանդ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ ռազմաճակատի հստակ գծեր չկան: Մինչդեռ արգելքը խանգարում է նրանց կարիերային, և նրանք հաճախ չեն կարողանում նոր աշխատանք գտնել:

Ներկայումս ԱՄՆ-ում 1,4 միլիոն գործող զինծառայողների 14 %-ը կանայք են: Ռազմական գործողություններին մասնակցելու արգելքի պատճառով նրանց անհասանելի է 128 հազար պաշտոն:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկուշաբթի’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը ‘