‘ԱՄԷ-ում ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցուցակն են կազմում’

1017

ԱՄԷ կառավորությունը կարող է մոտ ժամանակներս կազմել ահաբեկչական կազմակերպությունների և ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ցուցակ, փոխանցել է РИА Новости-ն՝ հղում անելով էմիրաթական Gulf News պարբերականին:

Նման իրավունք է նախատեսում ահաբեկության դեմ պայքարի նոր օրենքը, որն արագացված կարգով այժմ մշակվում է: Օրինագծի համաձայն՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը պատժվելու է մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: Նույնպիսի պատիժ է նախատեսվում նաև այն անձանց համար, ովքեր կդատապարտվեն միջուկային, քիմիական կամ կենսաբանական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակում գործելու համար:

Առավելագույն տուգանքը՝ ահաբեկչության հետ կապված հանցագործություններին առնչություն ունենալու համար, սահմանվում է 100 միլիոն դրահմ (ավելի քան 27 մլն դոլար):

Նաև ԱՄԷ-ում կստեղծվեն հատուկ կենտրոններ, որտեղ ահաբեկության համար դատապարտվածները հոգեբանական օգնություն կստանան կենցաղային կամ կրոնական հարցերով: Ինչպես նշում է թերթը, դա պետք է որ նվազեցնի հետագայում նրանցից բխող սպառնալիքը:

Հունիսի վերջին ԱՄԷ-ում ավարտվեց  դատավարությունը «Ալ-Քաիդայի»  կառույցների անդամների դեմ, որոնք գրոհայիններ էին հավաքագրում՝ Սիրիա ուղարկելու համար: Գլխավոր դատախազության վարկածի համաձայն՝ մեղադրյալները նաև միջոցներ են հանգանակել՝ իսլամիստական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ֆինանսավորման և, մասնավորապես՝ երկրի սահմաններից դուրս ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մասուդ Բարզանի. Իրաքը պառակտման եզրին է’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի թեկնածու. Թուրքիային հարկավոր է նախագահ՝ առանց քաղաքական անցյալի’