‘ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ 84 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացնի ‘

796

Արժույթի միջազագային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է 84 մլն դոլարի տրամադրումը Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ԱՄՀ պաշտոնական կայքը, գործադիր խորհուրդը հուլիսի 1-ին ամփոփել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) եռամյա ծրագրերի շրջանակներում Հայաստանի կատարողականի վեցերորդ և վերջին դիտարկման արդյունքները: Որոշվել է իշխանություններին հնարավորություն տալ ներգրավել լրացուցիչ 55 միլիոն ՀՓԻ (շուրջ 84 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 266,8 մլն ՀՓԻ-ի (407,2 մլն ԱՄՆ դոլար): 

Հայաստանին ուղղվող ֆինանսական միջոցների EFF և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թվականի հունիսի 28- ին: 

Նախորդ հոդվածը‘WikiLeaks կուսակցությունը Ավստրալիայում կմասնակցի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘«Մեր քաղաքը». Նարեկ Սարգսյանը տարիներ շարունակ չարաշահել եւ պղծել է իր պաշտոնը’