‘ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի 2013-2014 թվականների ՀՆԱ աճի կանխատեսումը’

454

Արժույթի Միջազգային Հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի 2013-2014 թվականների ՀՆԱ իրական աճի կանխատեսումը, ընդ որում, 2013-ի համար` նախկին 4.6% մինչև 3.2%, իսկ 2014-ի համար` նախկին 4.8%-ից մինչև 4.3%: Այս մասին է ասված ԱՄՀ կողմից մարտի 7-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Իսկ ավելի վաղ ԱՄՀ-ն 2013 թվականի համար կանխատեսում էր ՀՆԱ-ի 5,1 % աճ: Ի դեպ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ՀՆԱ-ի վերաբերյալ պաշտոնական տվյալները կհրապարակվեն մարտի վերջին:

Նշենք, որ Հայաստանի 2014 թվականի պետբյուջեով ՀՆԱ — ի աճը կանխատեսվում է 5,2 %, 2013-ի 4.1%-ի և 2012-ի` 7.2%-ի համեմատ:

 

Նախորդ հոդվածը‘Ս. Դեմիրճյան. Անհրաժեշտ է համատեղ ջանքերով, արդար ընտրությունների միջոցով հասնել օրինական իշխանության ձևավորման ‘
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Արդարության ու արդարադատության այսպիսի ժառանգությամբ Հայաստանը ապագա չունի ‘